Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Երբ ռոմանտիկան փոխարինում է քաղաքականությանը

Երբ ռոմանտիկան փոխարինում է քաղաքականությանը
18.03.2017 | 15:25

«Երկիր Ծիրանի» անունով, «Դեպի Արարատ» կարգախոսով կուսակցությունն ավելի շատ նույնանում է ռոմանտիկայի, ուտոպիայի, քան իրականության քաղաքականության հետ: Սա Զարուհի Փոստանջյանի ոճն է, որ տարիներ շարունակ նրան հաջողություն է բերել, ապահովել է պատգամավորական մանդատով, բայց հիմա ժամանակները փոխվել են, ու հենց ընթացող ընտրարշավը ցույց է տալիս, որ ընտրողները քաղաքական ուժերից ակնկալում են կա՛մ կոնկրետ գործողություն, կա՛մ` փող:

Մենք ազգային թուլություն ունենք` քաղաքականությունը համեմել պաթոսի, քաղաքական ծրագիրը` հայրենասիրական լացուկոծի հետ:
«Դեպի Արարատ»-ը գեղեցիկ, նույնիսկ հուզիչ է հնչում, բայց մարդկանց աչքին արժեզրկված է անգամ այս փոքր երկիրը, որը նույնանում է ընչազրկության ու նվաստացման հետ:
Զարուհին ասում է` նորաստեղծ կուսակցությունը ֆինանասվորելու են սփյուռքահայերը (չնայած, դա օրենքի խախտում է), ու մնում է ենթադրել, որ հայրենասիրական «բրենդն» այս դեպքում ֆինանսական հոսքեր ապահովելու միջոց է: Սա գոնե հույս է տալիս, որ քաղաքական նոր թիմը գործունեության մեջ ավելի պրագմատիկ կլինի:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ